Կառավարության որոշումներ

7 Օգոստոսի 2014, 797 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1330-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 891-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1330-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) N 1 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետում «կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի» բառերը փոխարինել «ֆինանսների նախարարության (այսուհետ՝ հարկային մարմին)» բառերով, իսկ N 1 հավելվածի ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը` «հարկային մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի «Հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով բազմաֆունկցիոնալ հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններով վիճակահանության կազմակերպման, անցկացման, պարգևավճարների տրամադրման կարգն ու հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանություն անցկացնող հանձնաժողովի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1330-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 891-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) N 1 հավելվածի`
ա. 1-ին կետը «կառավարության» բառից հետո լրացնել «2013 թվականի օգոստոսի 1-ի N 846-Ն» բառերով,
բ. 2-րդ կետի 6-րդ ենթակետում «կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի» բառերը փոխարինել «ֆինանսների նախարարության (այսուհետ՝ հարկային մարմին)» բառերով,
գ. տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «հարկային մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,
դ. 4-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) 2015 թվականի փետրվարի 1-ից հետո՝ յուրաքանչյուր ամսվա երկրորդ շաբաթ օրը սույն կարգին համապատասխան անցկացված վիճակահանության արդյունքով որոշված (հայտնի դարձած) շահող թվով:»,
ե. 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Որևէ ամսվա համար սահմանված պարգևավճարների բազային հիմնադրամի քանակական մեծությունը չսպառվելու դեպքում այն փոխանցվում է հաջորդ ամսվա պարգևավճարների բազային հիմնադրամ` այդ քանակությամբ ավելացնելով հաջորդ ամսվա վիճակահանության պարգևավճարների բազային հիմնադրամի քանակական մեծությունը:»,
զ. 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Սույն կարգին համապատասխան` վիճակահանությունների արդյունքներով որպես պարգևավճար ավտոմեքենաների տրամադրումն ապահովում է հարկային մարմինը` յուրաքանչյուր վիճակահանության ամսվան հաջորդող երրորդ ամսվա ընթացքում վիճակահանության հանձնաժողովին ներկայացնելով շահած կտրոններ ներկայացրած ֆիզիկական անձանց մասին տեղեկություններ դրանք հրապարակելու համար.»,
է. 14-րդ կետի առաջին նախադասությունը «անձանց» բառից հետո լրացնել «յուրաքանչյուր վիճակահանության ամսվան հաջորդող երրորդ ամսվա ընթացքում» բառերով, իսկ երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Յուրաքանչյուր վիճակահանության արդյունքներով շահած անձանց ցուցակները կազմվում են վիճակահանության ամսվան հաջորդող երրորդ ամսվա ընթացքում անցկացվող վիճակահանության օրվան հաջորդող երկօրյա ժամկետում:».
2) N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հավելված

Արխիվ

2024

2023