Կառավարության որոշումներ

31 Հուլիսի 2014, 792 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 1974 ԹՎԱԿԱՆԻՑ ՀԵՏՈ ԾՆՎԱԾ՝ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ՍՏԱՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածին, «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը 2014 թվականի հուլիսի 1-ից 50.0 հազ. դրամի չափով սահմանելու կապակցությամբ` Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված` 2014 թվականի երկրորդ կիսամյակի համար հաշվարկված` Հայաստանի Հանրապետության համայնքային բյուջետային հիմնարկներում և համայնքի բյուջեից ֆինանսավորվող համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված՝ նվազագույն աշխատավարձ ստացող աշխատողների նպատակային սոցիալական վճարների գումարների վճարմամբ պայմանավորված՝ առաջացող լրացուցիչ ծախսերի ֆինանսավորման նպատակով համայնքներին նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը հատկացնել 197,860.8 հազ. դրամ (այդ թվում` 2014 թվականի երրորդ եռամսյակում` 98,930.4 հազ. դրամ)` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով)՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 և 12 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման պահանջը՝ համայնքներին սուբվենցիաները տրամադրել համապատասխանաբար Երևանի քաղաքապետարանի և համապատասխան մարզի համայնքների հետ կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Հավելված

Արխիվ

2024

2023