Կառավարության որոշումներ

7 Օգոստոսի 2014, 821 - Ն

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱԴՈՆՑ ՓՈՂՈՑԻ N 6/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻՑ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 1.2-րդ հոդվածի 16-րդ մասի ա կետին, 15-րդ հոդվածի 9-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի (այսուհետ` ծրագիր) շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ ծրագրի շրջանակներում կառուցվող շենքերից բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում և ղեկավարում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը՝ Հայաստանի Հանրապետության Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի միջոցով:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի անվամբ կենտրոնական գանձապետարանում բացել արտաբյուջետային հաշիվ, որի մուտքերն ու ելքերը ներառվում են տվյալ բյուջետային տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման հաշվետվության մեջ:
4. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետի համաձայն բացված արտաբյուջետային հաշվի մուտքերն են ծրագրի շահառուների կողմից պետությանը կատարվող կանխավճարները (տնտեսագիտական դասակարգման կապիտալի օտարման գծով կանխավճար), կառուցապատողին տրամադրված կանխավճարի դիմաց ստացվող տոկոսները, իսկ ելքերը կատարվում են ըստ նախահաշվի՝ հետևյալ ուղղություններով. կառուցապատողի և պետության միջև կնքված նախնական առուվաճառքի պայմանագրի շրջանակներում կառուցապատողին կատարվող կանխավճարներ (տնտեսագիտական դասակարգման կապիտալի ձեռքբերման գծով կանխավճար), ծրագրի շահառուների կատարած կանխավճարի գծով օգնության գումարների (տրանսֆերտներ) վճարումներ, ծրագրի շահառուների վճարած կանխավճարի վերադարձներ:
5. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝
1) ապահովել Հայաստանի Հանրապետության անունից գործող Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի և Միկշին սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագրի և Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցապատվող հողամասի հաջորդող գրավի պայմանագրի կնքումը՝ սույն որոշման հավելվածով սահմանված հիմնական պայմաններով.
2) ապահովել Հայաստանի Հանրապետության անունից գործող Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի և ծրագրի վարկատուների հետ սույն որոշման հավելվածում նախատեսված համապատասխան համաձայնագրերի կնքումը.
3) մինչև 2014 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել սույն որոշման 3-րդ կետի համաձայն բացվող արտաբյուջետային հաշվի նախահաշիվը` ելնելով 1000 հավակնորդի մասնակցության և օֆերտա ստացող բոլոր շահառուների կողմից 100 տոկոս կանխավճարի կատարման կանխատեսումից.
4) Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների պահանջարկից ելնելով՝ մինչև 2014 թվականի նոյեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Միկշին սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցում տեղակայված այլ հողամասում ծրագրի շրջանակներում նոր բազմաբնակարան շենքային համալիր կառուցելու վերաբերյալ:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023