Կառավարության որոշումներ

7 Օգոստոսի 2014, 834 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 363-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 1, 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 363-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1) որոշման 2-րդ կետում «1,075,986.1» թիվը փոխարինել «1,280,317.0» թվով.
2) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «104,397.0», 4-րդ ենթակետում «70,989.1», 5-րդ ենթակետում «84,000.0», 6-րդ ենթակետում «71,900.0», 7-րդ ենթակետում «105,700.0», 8-րդ ենթակետում «23,000.0», 9-րդ ենթակետում «12,400.0» և 10-րդ ենթակետում «48,600.0» թվերը համապատասխանաբար փոխարինել «119,012.9», «112,389.1», «99,960.0», «69,547.2», «161,119.0», «38,000.0», «68,851.8» և «56,437.0» թվերով.
3) որոշման NN 7, 9, 10, 11, 12, 13, 14, 15 և 16 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ՝ համաձայն NN 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13 և 14 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023