Կառավարության որոշումներ

14 Օգոստոսի 2014, 828 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ ու 72-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի հիման վրա «Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերության հետ 2013 թվականի հունիսի 17-ին կնքված N ՊԵԿ-ԲԸԱՀ-ԱՇՁԲ-1/1, Ճարտարապետական արվեստանոց «ԶԱԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2013 թվականի հուլիսի 17-ին կնքված N ՊԵԿ-ԲԸԱՀ-ԾՁԲ-9 և «Հուսալի Կամար» սահմանափակ պատասխա-նատվությամբ ընկերության հետ 2013 թվականի հուլիսի 17-ին կնքված N ՊԵԿ-ԲԸԱՀ-ԾՁԲ-1/1 ծածկագրերով պայմանագրերում կատարել փոփոխություններ` պայմանագրերում նախատեսված աշխատանքների կատարման վերջնաժամկետները սահմանելով մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը ներառյալ:
 

Արխիվ

2024

2023