Կառավարության որոշումներ

31 Հուլիսի 2014, 836 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ 2014-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի ՆԿ-182-Ն կարգադրության 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014-2020 թվականների միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել պատասխանատու հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և առաջարկել օրենքով ստեղծված մարմինների ղեկավարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն ներկայացնել տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ՝ ամփոփ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ ներկայացնելու նպատակով:
Հավելված

Արխիվ

2024

2023