Կառավարության որոշումներ

31 Հուլիսի 2014, 813 - Ն

ՄԻ ՔԱՆԻ ԱՂԲՅՈՒՐԻՑ ՍՏԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ (ՍՏԱՑՎԱԾ) ԵԿԱՄՏԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԵՎ ՓՈԽԱՆՑՎԱԾ (ԳԱՆՁՎԱԾ)` ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել մի քանի աղբյուրից ստացման ենթակա (ստացված) եկամտից հաշվարկված և փոխանցված (գանձված)` սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները մասնակիցներին վերադարձնելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հավելված

Արխիվ

2024

2023