Կառավարության որոշումներ

14 Օգոստոսի 2014, 848 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 948-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման գործընթացի իրականացման ծրագրի կատարման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» N 948-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) ժամանակացույցի 2-րդ կետի «Իրականացման ժամանակահատվածը» սյունակում «2014 թ. 2-րդ եռամսյակ» բառերը փոխարինել «2014 թ. 3-րդ եռամսյակ» բառերով.
2) ժամանակացույցի 3-րդ կետի`
ա. 1-ին փուլի «Միջոցառման անվանումը» սյունակում «ՌՌԳ Երևան-Արեգ-Լանջիկ-Գյումրի» բառերը փոխարինել «10 Գբ թողունակությամբ օպտիկամանրաթելային համակարգ» բառերով,
բ. 1-ին փուլի «Իրականացման ժամանակահատվածը» սյունակում «2014 թ. 3-րդ եռամսյակ» բառերը փոխարինել «2014 թ. 4-րդ եռամսյակ» բառերով,
գ. 2-րդ փուլի «Միջոցառման անվանումը» սյունակից հանել «ՌՌԳ ցանց 56 միջակայք» բառերը,
դ. 2-րդ փուլի «Իրականացման ժամանակահատվածը» սյունակում «2014 թ. 4-րդ եռամսյակ» բառերը փոխարինել «2015 թ. 2-րդ եռամսյակ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023