Կառավարության որոշումներ

21 Օգոստոսի 2014, 868 - Ա

ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի 74-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապե-տության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Թույլատրել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին շենքերի և շինությունների հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով «ՀՀԿԱ-ԲԸԱՇՁԲ-14/6» ծածկագրով անցկացվող բաց և հիմնանորոգման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման նպատակով «ՀՀԿԱ-ՊԸԾՁԲ-14/26» ծածկագրով անցկացվող պարզեցված ընթացակարգերի առաջին չափաբաժինները հայտարարել չկայացած՝ գնման պահանջի դադարման հիմքով:


 

Արխիվ

2024

2023