Կառավարության որոշումներ

21 Օգոստոսի 2014, 876 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 951-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրության 15.2-րդ կետի 1-ին պարբերության՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի «Այն պետությունների ցանկը հաստատելու մասին, որոնց քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու կապակցությամբ առաջին անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կարող է տրվել օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչու-թյուններում կամ հյուպատոսական հիմնարկներում» N 951-Ն որոշման հավելվածի ցանկը լրացնել «Իրաքի Հանրապետություն» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Արխիվ

2024

2023