Կառավարության որոշումներ

7 Օգոստոսի 2014, 884 - Ն

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՋՈՑ- ՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 429 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Միջազգային ֆինանսավորող կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի արդյունավետ իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի մասին տեղեկատվություն և հաշվետվություններ ներկայացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել հանրապետական գործադիր և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին, ինչպես նաև առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին և համայնքների ղեկավարներին (Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համար պայմանական պարտավորություններ առաջացնող ծրագրերի դեպքում) (այսուհետ` ծրագրեր իրականացնող մարմիններ) օտարերկրյա պետու
թյունների և միջազգային վարկատու կազմակերպությունների ֆինանսավորմամբ վարկային կամ դրամաշնորհային ծրագրեր իրականացնելու նախաձեռնություն ցուցաբերելուց առաջ կամ առաջարկություն ստանալու դեպքում, ինչպես նաև համապատասխան ծրագրերի իրականացման ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն և հաշվետվություններ՝ սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգին համապատասխան:
3. Սահմանել որ՝
1) սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 2-րդ կետում նշված փաստաթղթերը հանրապետական գործադիր և տարածքային կառավարման մարմինների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (համաձայնությամբ) և համայնքի ղեկավարի (համաձայնությամբ) կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ են ներկայացվում նաև այն ծրագրերի համար, որոնց մասով բանակցություններն սկսվել են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը և չեն ավարտվել.
2) ծրագրեր իրականացնող մարմինները սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 8-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ են ներկայացնում գործող և դեռևս չավարտված, ինչպես նաև այն ծրագրերի համար, որոնց մասով բանակցություններն սկսվել են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը, և նոր նախաձեռնությունների համար, 7-րդ և 9-րդ կետերով նախատեսված հաշվետվությունը և տեղեկատվությունը՝ միայն գործող և դեռևս չավարտված ծրագրերի համար, իսկ 10-րդ կետով նախատեսված հաշվետվությունը ներկայացվում է նոր նախաձեռնությունների, ինչպես նաև այն ծրագրերի համար, որոնց մասով բանակցություններն սկսվել են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը և չեն ավարտվել:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերով նախատեսված հաշվետվություններն ու տեղեկատվությունները ներկայացնելու ձևերը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 9-ի «Վարկային ծրագրերի իրականացման գրասենյակների կողմից վարկային միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգի մասին» N 429 որոշման 1-ին կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և» բառերը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հավելված

Արխիվ

2024

2023