Կառավարության որոշումներ

4 Սեպտեմբերի 2014, 922 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 669-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.5-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 20-ի «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար «Ա» սերիայի դրոշմապիտակները կիրառության մեջ դնելու մասին» N 669-Ն որոշման 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված՝ շշալցված կամ ցանկացած այլ ձևով տարայավորված, «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2201, 2202, 2203, 2208 և 2009 ծածկագրերի ապրանքախմբերին դասվող ապրանքների պարտադիր» բառերը փոխարինել «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Արխիվ

2024

2023