Կառավարության որոշումներ

28 Օգոստոսի 2014, 903 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Մինասյանն ընդդեմ Հայաստանի» N 44837/08 գանգատով 2014 թվականի ապրիլի 8-ին կայացրած վճռի պահանջները կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2014 թվականի ինն ամսում հատկացնել 6,030 եվրոյին համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով):
 

Արխիվ

2024

2023