Կառավարության որոշումներ

21 Օգոստոսի 2014, 908 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒ-ԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 1, 5 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացում` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին Հ-37, Մ-4 - Այգեհովիտ – Վազաշեն – Պառավաքար - Այգեպար ճանապարհի Վազաշեն - Պառավաքար հատվածի շրջանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքներն ավարտելու նպատակով կնքել նոր պայմանագիր՝ գնումների գործընթացը կազմակերպելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու և գնման ընթացակարգ սահմանելու մասին» N 140-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգով:
3. Նոր գնման պայմանագիրը կնքել Հ-37, Մ-4 – Այգեհովիտ – Վազաշեն – Պառա-վաքար-Այգեպար ճանապարհի Վազաշեն - Պառավաքար հատվածի շրջանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքների իրականացման 2014 թվականի փետրվարի 27-ին կնքված N ՏԾԻԳ-ԲԸԱՀԱՇՁԲ-2014/1 ՃՀ՝ լուծված գնման պայմանագրի չկատարված մասի և սույն որոշմամբ լրացուցիչ հատկացված գումարի շրջանակներում:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հ-37, Մ-4 - Այգեհովիտ – Վազաշեն – Պառավաքար - Այգեպար ճանապարհի Վազաշեն - Պառավաքար հատվածի շրջանցիկ ճանապարհի կառուցման լրացուցիչ աշխատանքների ֆինանսավորումն իրականացնել դրական փորձագիտական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հավելված

Արխիվ

2024

2023