Կառավարության որոշումներ

4 Սեպտեմբերի 2014, 942 - Ա

http://www.tundarc.am ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1593-Ն որոշման N 1 հավելվածի աղյուսակի 8.3.2-րդ կետի պահանջի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել http://www.tundarc.am տեղեկատվական ինտերնետային համակարգի սպասարկման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետին`
1) ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված հայերեն տարբերակով տեղեկատվության տեղադրումը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա, ռուսերեն և անգլերեն տարբերակները` եռամսյա, իսկ տեղեկատվության բովանդակության մեջ փոփոխություն առաջանալու դեպքում համապատասխան փոփոխությունների և (կամ) լրացումների կատարումը` դրա իրավական առաջացման պահից սկսած 5 աշխատանքային օրվա ընթացքում.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի դրույթները` յուրաքանչյուրն իր մասով, ապահովելու նպատակով նշանակել տվյալ մարմնի պատասխանատու աշխատող (աշխատողներ) և նրա (նրանց) տվյալները 5 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն.
3) ապահովել իրենց մարմիններում պատասխանատու աշխատողի (աշխատողների) քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրում (անձնագրերում) լրացումների, ինչպես նաև քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգերում սույն որոշման պահանջներից բխող փոփոխությունների և լրացումների կատարումը, իրենց մարմիններում քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգերում նշված համապատասխան ընդունող պաշտոնատար անձանց համակարգիչներում տեսակապով ապահովված ինտերնետային կապի առկայությունը և անխափան աշխատանքը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետին` ապահովել համապատասխան գործադիր մարմինների պատասխանատուների ուսուցումը` համակարգից օգտվելու համար:

Հավելված

Արխիվ

2024

2023