Կառավարության որոշումներ

4 Սեպտեմբերի 2014, 952 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԲԺՇԿԱԿԱՆ, ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ, ԴԵՂԱԳԻՏԱԿԱՆ, ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՆԵՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի բժշկական, ստոմատոլոգիական, դեղագիտական և հանրային առողջապահական մասնագիտությունների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի բժշկական, ստոմատոլոգիական, դեղագիտական և հանրային առողջապահական նեղ մասնագիտությունների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` մինչև
2016 թվականի սեպտեմբերի 15-ը մշակել և հաստատել առողջապահության բնագավառի բժշկական, ստոմատոլոգիական, դեղագիտական և հանրային առողջապահական մասնագիտությունների և նեղ մասնագիտությունների գծով մասնագետի որակավորման բնութագրերը:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հետ համատեղ մինչև
2016 թվականի դեկտեմբերի 15-ը սահմանել առողջապահության բնագավառի բժշկական, ստոմատոլոգիական, դեղագիտական և հանրային առողջապահական մասնագիտությունների և նեղ մասնագիտությունների գծով հետբուհական մասնագիտացման և վերապատրաստման ուսումնական ծրագրերը և այդ ծրագրերի ավարտական վկայագրերի նմուշները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված

Արխիվ

2024

2023