Կառավարության որոշումներ

4 Սեպտեմբերի 2014, 972 - Ա

«ՍԵՎԱՆԻ ԻՇԽԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈԻՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուրի և Լիճքի գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող «Սևան» ազգային պարկի տնտեսական գոտու տարածքում «Սևանի իշխան» փակ բաժնետիրական ընկերությանը Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով առանց մրցույթի, 25 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով տրամադրել 180 հեկտար հողամաս՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների, վճարի չափը սահմանելով հողի հարկի տարեկան դրույքաչափով:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և առաջարկել «Սևանի իշխան» փակ բաժնետիրական ընկերությանը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել «Սևանի իշխան» փակ բաժնետիրական ընկերության և «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվում են «Սևանի իշխան» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
Հավելված

Արխիվ

2021

2020