Կառավարության որոշումներ

4 Սեպտեմբերի 2014, 967 - Ա

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ և 470-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» բաց բաժնետիրական ընկերությանն իրեն պատկանող՝ Երևան քաղաքի Ահարոնյան 3 հասցեում գտնվող՝ 5493,63 քառ. մետր ընդհանուր մակերեսով հողամասը (կադաստրային ծածկագիրը 01-012-0301-0126) (այսուհետ՝ գույք) կադաստրային արժեքով (1 քառ. մետրը 6960 դրամ)՝ ուղղակի վաճառքի ձևով օտարել «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությանը (այսուհետ` գնորդ)՝ բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքեր կառուցելու նպատակով:
2. Սահմանել գույքի վաճառքի գինը՝ 38235665 դրամ:
 

Արխիվ

2024

2023