Կառավարության որոշումներ

7 Օգոստոսի 2014, 930 - Ն

ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՉՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԵՎ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳՆԴԱԿՈԾՄԱՆ ԴԵՊՔԵՐ ՈՒՆԵՑՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔ- ՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԽՆԱՅԲԱՆԿԻ ՀԽՍՀ ՀԱՆՐԱՊԵՏԱ- ԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՄԻՆՉԵՎ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ը ՆԵՐԴՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 460-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ`
1) նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման (այսուհետ՝ ավանդի փոխհատուցում) իրավունք ունեն մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում (այսուհետ` սահմանամերձ համայնքներ) հաշվառված անձինք.
2) ավանդի փոխհատուցման տրամադրման դեպքում սահմանամերձ համայնքներում բնակվող անձինք են Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 21-ի N 271-Ն որոշման NN 2 և 3 հավելվածների ցանկերում ընդգրկված համայնքներում` բնակչության պետական ռեգիստրում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի «Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 16-ի N 352-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 460-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) 3-րդ կետի 1-ին ենթակետը և 4-րդ կետը «մասնակից» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 21-ի N 271-Ն որոշման NN 2 և 3 հավելվածների ցանկերում ընդգրկված համայնքներում` բնակչության պետական ռեգիստրում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված» բառերով.
2) N 1 հավելվածի`
ա. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով.
«3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 21-ի N 271-Ն որոշման NN 2 և 3 հավելվածների ցանկերում ընդգրկված համայնքներում` բնակչության պետական ռեգիստրում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված (այսուհետ` սահմանամերձ համայնքներում հաշվառված) անձինք, այդ թվում, եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում:»,
բ. 2-րդ կետում «1-ին և 2-րդ» բառերը փոխարինել «1-ին, 2-րդ և 3-րդ» բառերով,
գ. 6-րդ կետի 5-րդ ենթակետում «և 2013 թվականի սեպտեմբերի 28-ի N 1103-Ն» բառերը փոխարինել «, 2013 թվականի սեպտեմբերի 28-ի N 1103-Ն և 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն» բառերով,
դ. 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով.
«3) սահմանամերձ համայնքներում հաշվառված անձանց համար՝ ըստ տարիքի (ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը)՝ նվազման հաջորդականությամբ և ըստ հաշմանդամության առկայության`
ա. 1-ին խմբի հաշմանդամություն,
բ. 2-րդ խմբի հաշմանդամություն,
գ. 3-րդ խմբի հաշմանդամություն,
դ. հաշմանդամություն չունեցող անձ:»,
ե. 23-րդ կետի 3-րդ ենթակետը «մասնակից» բառից հետո լրացնել «և սահմանամերձ համայնքներում հաշվառված» բառերով,
զ. 23-րդ կետի 3-րդ ենթակետում «40» թիվը փոխարինել «50» թվով.
3) N 2 հավելվածի III բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «Դ1» կետով.
«Դ1. Սոցիալական խումբ ____________________________________________».
4) N 3 հավելվածի III բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «Դ1» կետով.
«Դ1. Տարածքային կենտրոնի աշխատողի կողմից լրացվում է ավանդատուի սոցիալական խումբը (տարեց, մարտական գործողությունների մասնակից, սահմանամերձ համայնքների բնակիչ և այլն):»:
3. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություն և լրացում` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
4. Սահմանամերձ համայնքներում հաշվառված անձանց ավանդի փոխհատուցման տրամադրման նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2014 թվականի ինն ամսում հատկացնել 101,200.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (այդ թվում` 100,000.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» և 1,200.0 հազ. դրամ` «Կապի ծառայություններ» հոդվածներով):
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023