Կառավարության որոշումներ

21 Օգոստոսի 2014, 940 - Ն

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԱՄԱՆՈՍԻ, ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԴԱԼԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԳԵՏԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՇԵՆԱՎԱՆԻ ԳՅՈՒ- ՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԴԴՄԱՇԵՆԻ, ՆԵՐՔԻՆ ԳԵՏԱՇԵՆԻ, ՄԱՔԵՆԻՍԻ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՐԱՎԱՆԻ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՁՅՈՒՆԱՇՈՂԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԻԿԻ, ԼՈՒՍԱԿԵՐՏԻ, ՀՈՎՏԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳՆԻՇԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՍԵՐՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ՝ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՅԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Արագածոտնի մարզի Նոր Ամանոսի, Արարատի մարզի Դալարի գյուղական համայնքների ղեկավարների, Արմավիրի մարզի Գետաշենի գյուղական համայնքի ղեկավարի, Շենավանի գյուղական համայնքի ավագանու անդամների, Գեղարքունիքի մարզի Դդմաշենի, Ներքին Գետաշենի, Մաքենիսի, Կոտայքի մարզի Զորավանի, Լոռու մարզի Ձյունաշողի, Շիրակի մարզի Արևիկի, Լուսակերտի, Հովտաշենի գյուղական համայնքների ղեկավարների, Վայոց ձորի մարզի Գնիշիկի գյուղական համայնքի ղեկավարի, Սերսի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների՝ 2014 թվականի հոկտեմբերի 19-ի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին՝ 2014 թվականի ինն ամսում՝
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 42905908 դրամ.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացնել 1738357 դրամ:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին կենտրոնական, ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 4 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 5, 6 և 7 հավելվածների:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023