Կառավարության որոշումներ

14 Օգոստոսի 2014, 888 - Ն

«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ», «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՍԱՐԿՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԺԱՄԿԵՏԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2.2.8.2-րդ կետի յոթերորդ պարբերության պահանջներով, ինչպես նաև ջրային համակարգերի կառավարման արդյունավետության հետագա բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ`
1) «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերը և այլ գույքը դիտարկվում են որպես միասնական գույքային համալիր (այսուհետ` գույք) և տվյալ գույքի հետագա օգտագործումն ու պահպանումը 2016 թվականի հունիսի 1-ից իրականացվում են պետական-մասնավոր գործընկերության շրջանակներում` մեկ կառավարչի կողմից.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված գույքի օգտագործման իրավունքը փոխանցվում է վարձակալությամբ` 15 տարի ժամկետով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023