Կառավարության որոշումներ

21 Օգոստոսի 2014, 897 - Ա

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԱՅԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԲԱՆՋԱՐԱԲՈՍՏԱՆԱՅԻՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՆԵԼՈՒ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ, 20-րդ, 36-րդ և 68-րդ հոդվածների, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «զ» ենթակետի և 24-րդ հոդվածի 1-ին կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությանը (պետական գրանցման համարը՝ 11.140.00679) (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ 1520000 դրամ հաշվեկշռային արժեքով՝ սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված գույքով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնեմասերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Ավելացված արժեքի հարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով:
4. Օրենքով սահմանված կարգով վերակազմակերպել ընկերությունը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը՝ 77.210.00927) (այսուհետ՝ կազմակերպություն) միացնելու ձևով:
5. Սահմանել, որ սույն որոշման N 2 հավելվածում նշված գույքը սեփականության իրավունքով, փոխանցման ակտին համապատասխան, անցնում է կազմակերպությանը:
6. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե», «է» կետերով և
14-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:
7. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված՝ սույն որոշման N 1 հավելվածում նշված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 7-րդ կետում նշված աշխատանքներն ավարտելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման N 1 հավելվածում նշված գույքի անժամկետ և անհատույց օգտագործման մասին պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու է կազմակերպության միջոցների հաշվին:
9. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում`
1) հաստատել՝
ա. միացման մասին պայմանագիրը, միացող ընկերության գույքի, այլ գույքային իրավունքների և պարտավորությունների (ներառյալ՝ վիճարկվող)՝ պետական կազմակերպությանը փոխանցման ակտը,
բ. կազմակերպությանը սեփականության և անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմը և արժեքները,
գ. կազմակերպության կանոնադրության մեջ կատարվող փոփոխությունները.
2) կազմակերպության կանոնադրության մեջ կատարված փոփոխությունները սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:
Հավելված

Արխիվ

2024

2023