Կառավարության որոշումներ

18 Սեպտեմբերի 2014, 1004 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 866-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգու-թյան կարգավորման պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջու-կային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կանոնադրությունը, աշխա-տակազմի կառուցվածքը, գույքի կազմն ու չափը հաստատելու մասին» N 866-Ն որոշման N 1 հավելվածի 9-րդ կետի 2-րդ ենթակետը «լիցենզավորումը» բառից հետո լրացնել «միջուկային նյութերի, ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման կամ արտահանման լիցենզիայի տրամադրման նախապատրաս-տական աշխատանքների իրականացումը և Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023