Կառավարության որոշումներ

4 Սեպտեմբերի 2014, 979 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 723-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.6-րդ հոդվածի 6-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 4-ի «Պիտանիության ժամկետում չիրացված՝ դրոշմավորված ապրանքների դուրսգրման կարգը սահմանելու մասին» N 723-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 1-ին կետում «սահմանված պահանջին» բառերը փոխարինել «և «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված պահանջներին» բառերով.
2) 6-րդ կետի՝
ա. 3-րդ ենթակետը, ինչպես նաև 7-րդ և 12-րդ կետերը «տարողությունների» բառից հետո լրացնել «(ծավալների, քաշերի կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորների)» բառերով,
բ. 5-րդ ենթակետը «ապատարայավորումը» բառից հետո լրացնել «(ապափաթե-թավորումը)» բառով,
գ. 6-րդ ենթակետից հանել «` հյութերի, ջրերի, գարեջրի, կոկտեյլների կամ ըմպելիքների» բառերը.
3) 11-րդ կետը «տարողությամբ» բառից հետո լրացնել «(ծավալով, քաշով կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորով)» բառերով.
4) 12-րդ կետը «ապատարայավորման» բառից հետո լրացնել «(ապափաթեթավորման)» բառով.
5) 13-րդ կետը «ապատարայավորումից» բառից հետո լրացնել «(ապափաթեթավորումից)» բառով.
6) 14-րդ կետում՝
ա. առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պիտանիության ժամկետը լրացրած ապրանքների դուրսգրման վերաբերյալ տվյալները (այդ թվում՝ ակտի կազմման ամսաթիվը) արտացոլվում են դրոշմապիտակների ձեռքբերման համար վճարված գումարը հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) հարկ վճարողին վերադարձման դիմումի մեջ:»,
բ. «տարողություններին» բառից հետո լրացնել «(ծավալներին, քաշերին կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորներին)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Արխիվ

2024

2023