Կառավարության որոշումներ

11 Սեպտեմբերի 2014, 981 - Ն

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի մոնիթորինգի և գնահատման իրականացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի մոնիթորինգի և գնահատման մեթոդաբանությունը:
3. Սահմանել, որ զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի ընդհանրական մոնիթորինգի և գնահատման, ինչպես նաև ամենամյա ծրագրում ներառված՝ զբաղվածության պետական ծրագրերի մոնիթորինգի և գնահատման արդյունքների մասին ամփոփ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացվում 2015 թվականից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023