Կառավարության որոշումներ

25 Սեպտեմբերի 2014, 1026 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1141-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 8-ի «Արմեն Արզաքանցյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» N 1141-Ա որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Արմեն Գարիկի Արզաքանցյանին (ծնվ.` 1991 թվականի սեպտեմբերի 16-ին, հասցեն` քաղ. Երևան, Վաղարշյան փող., շենք 24/2, բն. 9: Ընդունվել է Անգլիայի Ռասկին համալսարանի բակալավրիատ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը՝ 2015 թվականի ամառային զորակոչը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից:

 

Արխիվ

2024

2023