Կառավարության որոշումներ

25 Սեպտեմբերի 2014, 1029 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հոկտեմբերի 30-ի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն իրականացնող լիազորված պետական մարմնի մասին» N 345 որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի դեկտեմբերի 20-ի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասնագիտական իրավասության հավաստագիր տալու կարգը հաստատելու մասին» N 386 որոշումը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 30-ի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեությունների սահմանային չափերի մասին» N 193 որոշումը.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությունը վերանայելու կամ չեղյալ հայտարարելու պայմանները, ժամկետները և արարողակարգը սահմանելու մասին» N 701-Ն որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023