Կառավարության որոշումներ

4 Սեպտեմբերի 2014, 1030 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի նիստի N 4 արձանագրության 5-րդ կետով հավանության արժանացած Ջրավազանային կառավարման մոդելային պլանի բովանդակության 1-6-րդ հոդվածների պահանջների՝ Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանի մշակման (ներառյալ Արարատյան ջրավազանային կառավարման տարածքի և Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսները) ծառայությունների իրականացման համար Հայաuտանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը 2014 թվականին հատկացնել 20000.0 հազ. դրամ` Հայաuտանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության պահուuտային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Այլ ծախսեր» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023