Կառավարության որոշումներ

25 Սեպտեմբերի 2014, 1032 - Ա

ԳՈՒՅՔ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 16-րդ և 21-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի N 26-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության «Շենկառ» փակ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո մնացած անշարժ գույքը՝ քաղ. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց պող. N 278/8 հասցեում գտնվող վարչական շենքի (այսուհետ՝ շենք) 6-րդ հարկի 177,9 քառ. մետր տարածքը (այսուհետ` գույք) (որից 132,9 քառ. մետրը՝ սեփականություն, 45 քառ. մետրը՝ ընդհանուր սեփականություն) մասնավորեցնել դասական աճուրդով:
2. Սահմանել`
1) գույքի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2014 թվականի ապրիլի 16-ին գնահատված արժեքը և մեկնարկային գինը՝ 14 645 000 դրամ.
2) որ աճուրդի հաղթողին է մասնավորեցվում նաև օգտագործման և սպասարկման համար շենքին հատկացված հողամասից գույքին համապատասխան բաժնեմասը՝ 3.2 քառ. մետր ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ 14 480 դրամ կադաստրային արժեքով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել, ինչպես նաև www.azdarar.am կայքում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.
3) աճուրդի հաղթողի (այսուհետ` գնորդ) կողմից առաջարկված գնի, հողամասի կադաստրային արժեքի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 66 696 դրամի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
4. Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանվում է աճուրդով մասնավորեցման ենթակա գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Գնորդի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
5. Սահմանել, որ գնորդը գույքի վաճառքի գումարը վճարում է աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` Երևանի համայնքի՝ այդ նպատակով բացված հատուկ հաշվին, իսկ հողամասի կադաստրային արժեքը` մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության անվամբ բացված «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարումից մուտքեր» հաշվեհամարին:
 

Արխիվ

2024

2023