Կառավարության որոշումներ

25 Սեպտեմբերի 2014, 1072 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1554-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայության կանոնադրություններն ու կառուցվածքները հաստատելու, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտ և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայություն ստեղծելու մասին» N 1554-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) վերնագրից հանել «և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայության» ու «և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայություն» բառերը.
2) ուժը կորցրած ճանաչել 1-ին կետի 7-րդ և 8-րդ ենթակետերը.
3) 2-րդ կետից հանել «և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայություն» բառերը.
4) N 1 հավելվածի 6-րդ կետի 10-րդ ենթակետից և 7-րդ կետի 24-րդ ենթակետից հանել «նախաքննության և» բառերը.
5) N 2 հավելվածի 2-րդ գլխից հանել «Քննչական ծառայություն» բառերը.
6) N 6 հավելվածում «Տնտեսագիտական վերլուծության և գնումների փաստաթղթերի ձևակերպման վարչություն» բառերը փոխարինել «Գնումների փաստաթղթերի ձևակերպման վարչություն» բառերով.
7) ուժը կորցրած ճանաչել NN 7 և 8 հավելվածները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023