Կառավարության որոշումներ

11 Սեպտեմբերի 2014, 1011 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 305-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված՝ հանրակացարանային բնակելի տարածքների նվիրատվության կարգը հաստատելու մասին» N 305-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման վերնագրից և տեքստից, ինչպես նաև որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի վերնագրից և տեքստից հանել «հանրակացարանային» բառը.
2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի 3-րդ կետի`
ա. 2-րդ ենթակետը «էջով» բառից հետո լրացնել «, կամ նույնականացման քարտի պատճենը.» բառերով,
բ. 3-րդ և 4-րդ ենթակետերն «անձնագրերի» բառից հետո լրացնել «կամ նույնականացման քարտերի» բառերով,
գ. 5-րդ ենթակետը «վերաբերյալ» բառից հետո լրացնել «, ինչպես նաև նվիրվող բնակելի տարածքի հատակագիծը՝ կազմված և հաստատված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով,
դ. 7-րդ ենթակետը «գույքի» բառից հետո լրացնել «(բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի)» բառերով, իսկ «գրանցման» բառից հետո՝ «կամ օտարման» բառերով.
3) կարգի 4-րդ կետը «տեղեկատվության» բառից հետո լրացնել «, ինչպես նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականների» բառերով.
4) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված ցանկը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի: Ընդ որում, սույն որոշման հավելվածի ցանկում չներառված, սակայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա նվիրաբերված տարածքների մասին պայմանագրերը ենթակա են սահմանված կարգով կնքման.
5) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին և 1.2-րդ կետերով.
«1.1. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված ցանկում չներառված բնակելի տարածքները կարող են նվիրվել սույն որոշմամբ հաստատված կարգով` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա:
1.2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի, Հայաստանի Հանրապետության Լոռու, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման N 2 հավելվածի ցանկի 1-ին, 2-րդ, 6-րդ, 8-րդ, 12-րդ, 13-րդ, 47-50-րդ, 63-րդ, 65-րդ, 67-77-րդ, 79-րդ, 82-84-րդ, 86-րդ, 88-90-րդ և 93-96-րդ տողերում նշված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ 1999 թվականի հունվարի 1-ից հետո քաղաքացիներին պաշտոնեական (ծառայողական) օգտագործման համար հատկացված բնակարանների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից առանձնացված այլ բնակարանների նվիրատվության մասով՝ 2015 թվականի հունվարի 1-ից:


Հավելված

Արխիվ

2024

2023