Կառավարության որոշումներ

11 Սեպտեմբերի 2014, 1007 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 1, 5 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
2. Անհետաձգելի համարել «Հ-284 (Մ-3) - Ջրառատ - Գայ - Ակնաշեն (Գայ-Ակնաշեն հատված)» հիմնանորոգման աշխատանքները և սույն որոշման N 3 հավելվածում նշված շինարարական, նախագծային և հեղինակային հսկողության աշխատանքների և այդ աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների գնման կարիքը և սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը նշված գնումներն իրականացնելու է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետին համապատասխան՝ բանակցային ընթացակարգով, առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով` պայմանով, որ, եթե բանակցային ընթացակարգ` առանց գնման հայտարարությունը նախապես հրապարակելու ձևով կատարվող գնումների պայմանագրերը չեն կնքվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15 օրվա ընթացքում, ապա այդ աշխատանքներն այլևս չեն կարող ձեռք բերվել բանակցային ընթացակարգով` առանց գնման հայտարարությունը նախապես հրապարակելու ձևով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023