Կառավարության որոշումներ

7 Օգոստոսի 2014, 1008 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՂԱԶԱՆՉԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Ղազանչիի կաթնահամալիրի լուծարումից հետո մնացած 8002778 դրամ սկզբնական արժեքով հիմնական և տրանսպորտային միջոցները այսուհետ` գույք` համաձայն հավելվածի, նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ղազանչիի գյուղական համայնքին՝ նպատակային նշանակությամբ օգտագործելու պայմանով՝ գյուղական համայնքի բնակչության սոցիալական խնդիրները լուծելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ղազանչիի գյուղական համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ դրանում սահմանելով, որ համայնքը պարտավոր է վճարել որոշման հավելվածի N 1 ցանկում նշված տրանսպորտային միջոցների հաշվառման հետ կապված պետական տուրքը՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
Հավելված

Արխիվ

2024

2023