Կառավարության որոշումներ

25 Սեպտեմբերի 2014, 1039 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 27-ի <<Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում <<Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր>> առարկայի ուսուցման կազմակերպման մասին>> N 320 որոշման 2-րդ կետում <<Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության>> բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության>> բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 29-ի <<Ուժեղ երկրաշարժի կամ դրա սպառնալիքի դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության գործողությունները կանոնակարգելու մասին>> N 152 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերում <<Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության>> բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության>> բառերով.
2) ուժը կորցրած ճանաչել 5-րդ կետը.
3) որոշման 1-ին կետով հաստատված օրացուցային պլանում`
ա. <<ՀՀ արտակարգ իրավիճակների վարչություն>> բառերն իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել <<Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն>> բառերով, իսկ <<ՀՀ արտակարգ իրավիճակների վարչության պետ-նախարար>> բառերը՝ <<Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար>> բառերով,
բ. 1-ին կետում <<Հայաստանի Հանրապետության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության (այսուհետ` ՀՀ ՍՊԱԾ) գլխավոր տնօրենի>> բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի>> բառերով, իսկ <<քաղաքացիական պաշտպանության օպերատիվ հերթապահ>> բառերը <<Ճգնաժամային կառավարման կենտրոն>> բառերով,
գ. 1-ին կետից հանել <<Նիստին հրավիրել ՀՀ ՍՊԱԾ-ի գլխավոր տնօրենին:>> նախադասությունը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 11-ի <<Հայաստանի Հանրապետության արդյունաբերական օբյեկտի անվտանգության վկայագրի կանոնադրությունը հաստատելու մասին>> N 702 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 3-րդ կետում <<Հայաստանի փրկարար ծառայությանը>> բառերը փոխարինել <<փրկարար ծառայությանը>> բառերով.
2) որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրության մեջ <<Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության>> բառերն իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել <<Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության>> բառերով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 28-ի <<Բնակչության պատսպարման կարգը հաստատելու մասին>> N 592 որոշման 2-րդ կետում <<Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության>> բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության>> բառերով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի <<Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանն իրավասություններ վերապահելու մասին>> N 1140-Ն որոշման վերնագրում և ամբողջ տեքստում <<Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանը>> բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը>> բառերով:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի <<Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և բնակչության ուսուցման կարգը սահմանելու մասին>> N 134-Ն որոշման 1-ին կետով սահմանված կարգի 8-րդ կետի <<ա>> և <<բ>> ենթակետերում <<Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության ճգնաժամային կառավարման ինստիտուտում>> և <<Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության ճգնաժամային կառավարման ինստիտուտում և «Փրկարար» ուսումնական կենտրոնում>> բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում>> բառերով:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 31-ի <<Հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հայտարարագրի բովանդակությունը, դրա մշակման և փորձաքննության իրականացման կարգը սահմանելու մասին>> N 957-Ն որոշման 1-ին կետով սահմանված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) կարգի 26-րդ կետում <<Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն>> բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն>> բառերով.
2) կարգի N 2 հավելվածի 4.1-ին կետի <<ա>> ենթակետում <<արտակարգ իրավիճակների վարչությանը>> բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը>> բառերով:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի <<Տարածքային հատակագծման ուրվագծի և նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին>> N 997-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 8-րդ կետում <<Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի>> բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի>> բառերով:
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի <<Ջրհավաք ավազաններում և գերխոնավ տարածքներում ջրային ռեսուրսների վրա ազդեցությունների հսկողության կանոնակարգը հաստատելու մասին>> N 1182-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնակարգի 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերում <<Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը>> բառերն իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել <<Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը>> բառերով:
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 16-ի <<Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման մասին տեղեկատվության ստացման և ազդարարման կարգը հաստատելու մասին>> N 1304-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 3-րդ, 6-րդ և 9-րդ կետերում <<Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն>> բառերն իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել <<Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն>> բառերով.
2) 4-րդ, 5-րդ և 9-րդ կետերում <<Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետ>> բառերն իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել <<Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար>> բառերով.
3) 2-րդ կետի <<գ>>, <<դ>> ենթակետերում և 6-րդ կետի <<ա>>, <<բ>> ենթակետերում <<թաղային համայնք>> բառերն իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել <<վարչական շրջան» բառերով.>>:
11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի <<Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ստեղծման, նախապատրաստման և գործունեության կարգը սահմանելու մասին>> N 384-Ն որոշման 2-րդ կետում <<Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի>> բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության>> բառերով:
12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 3-ի <<Հակահրդեհային նպատակներով ջրօգտագործման կարգը սահմանելու մասին>> N 390-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 6-րդ կետում <<Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայության (այսուհետ՝ հակահրդեհային ծառայություն)>> բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության (այսուհետ՝ ծառայություն)>> բառերով:
13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի <<Կառավարման մարմինների և բնակչության իրազեկման կարգը սահմանելու մասին>> N 1494-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետում <<Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության>> բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության>> բառերով:
14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի <<Հիդրոտեխնիկական կառուցվածքների վթարների հետևանքների վերացման միջոցառումների իրականացման և վնասների հատուցման կարգը հաստատելու մասին>> N 1861-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետում <<Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության>> բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության>> բառերով:
15. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի <<Քաղաքացիական պաշտպանության պլանների մշակման կարգը սահմանելու մասին>> N 633-Ն որոշման 1-ին կետով սահմանված կարգի ամբողջ տեքստում <<Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության>> բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության>> բառերով:
16. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 21-ի <<Փրկարարի երդման տեքստը և երդում տալու կարգը սահմանելու մասին>> N 1442-Ն որոշման 1-ի կետով սահմանված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 4-րդ կետում <<Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության>> բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության>> բառերով.
2) 6-րդ կետում <<նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենը>> բառերը փոխարինել <<նախարարը>> բառերով:
17. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 29-ի <<Ճգնաժամային կառավարման ինստիտուտ>> պետական ոչ առևտրային կազմակերպությունը <<Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա>> պետական ոչ առևտրային կազմակերպություն վերանվանելու մասին» N 1055-Ն որոշման 2-րդ կետով հաստատված <<Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա>> պետական ոչ առևտրային կազմա-կերպության կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 6-րդ կետի <<գ>> ենթակետում <<Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության>> բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության>> բառերով.
2) 21-րդ և 22-րդ կետերում <<Հայաստանի փրկարար ծառայության մասին>> բառերը փոխարինել <<Փրկարար ծառայության մասին>> բառերով:
18. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի <<Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանը (հայկական ատոմային էլեկտրակայանի արտաքին վթարային պլան) հաստատելու մասին>> N 2328-Ն որոշման 1-ին կետով հաստատված ազգային պլանի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) պլանի 3-րդ կետի՝
ա. 1-ին ենթակետի <<ա>> պարբերությունից հանել <<ՀՓԾ>> հապավումը,
բ. 3-րդ ենթակետի <<բ>> պարբերությունում <<Հայաստանի փրկարար>> բառերը փոխարինել <<փրկարար >> բառով.
2) 4-րդ կետի`
ա. 8-րդ ենթակետում <<Հայաստանի փրկարար ծառայության մասին>> բառերը փոխարինել <<Փրկարար ծառայության մասին>> բառերով,
բ. 20-րդ ենթակետում <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի <<Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության <<Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 634-Ն որոշում.>> բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 1-ի <<Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 531-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի N 634-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> N 279-Ն որոշում.>> բառերով.
3) 17-րդ կետում <<(ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության ուժերով (այսուհետ` ՀՀ ԱԻՆ ՀՓԾ)>> բառերը փոխարինել <<(ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության (այսուհետ՝ ՀՀ ԱԻՆ ՓԾ) ուժերով>> բառերով.
4) ամբողջ տեքստում <<ՀՀ ԱԻՆ ՀՓԾ>> հապավումը փոխարինել <<ՀՀ ԱԻՆ ՓԾ>> հապավումով:
19. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Կարմիր, կապույտ, դեղին (նարնջագույն), լուսնասպիտակ առկայծող փարոսիկներով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկը հաստատելու մասին>> N 2329-Ն որոշման 1-ին կետով հաստատված ցանկի 5-րդ տողի 1-ին սյունակում <<Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի Հանրապետության փրկարար ծառայության>> բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության>> բառերով:
20. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի <<Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման մասին>> N 194-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետի <<Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետին>> բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին>> բառերով.
2) որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի <<ժգ>> ենթակետում, 59-րդ կետում <<Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության>> բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության>> բառերով.
3) որոշման N 2 հավելվածի 19-րդ կետում <<ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայություն>> բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության>> բառերով:
21. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի <<Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ ամրացնելու մասին>> N 1500-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) վերնագրում և որոշմամբ հաստատված ցանկի վերնագրում <<Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկին>> բառերը փոխարինել <<փրկարար ծառայությանն>> բառերով.
2) 3-րդ կետում <<Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմ>> բառերը փոխարինել <<աշխատակազմ>> բառով.
3) որոշման 1-ին կետով հաստատված ցանկում`
ա. ուժը կորցրած ճանաչել 1-ին, 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերը,
բ. հանել <<Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն>> պետական ոչ առևտրային կազմակերպություն>> վերնագիրը և ուժը կորցրած ճանաչել 102-րդ, 103-րդ և 104-րդ կետերը,
գ. հանել <<Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա>> պետական ոչ առևտրային կազմակերպություն>> վերնագիրը և ուժը կորցրած ճանաչել 105-րդ կետը:
22. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուվարի 26-ի <<Փրկարարական ծառայողին ամենամյա չօգտագործված հերթական արձակուրդի օրերի դիմաց տրվող դրամական փոխհատուցման հաշվարկման և վճարման կարգը սահմանելու մասին>> N 136-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշան նախաբանում և որոշմամբ սահմանված կարգի 2-րդ կետում <<Հայաստանի փրկարար ծառայության մասին>> բառերը փոխարինել <<Փրկարար ծառայության մասին>> բառերով.
2) որոշմամբ սահմանված կարգի 2-րդ կետում <<Հայաստանի փրկարար ծառայության նախաձեռնությամբ>> բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության նախաձեռնությամբ>> բառերով:
23. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի <<Առանց բարձրագույն կրթության` Հայաստանի փրկարար ծառայության համակարգի ավագ և գլխավոր խմբերում պաշտոն զբաղեցնող ծառայողների որակավորման դրական արդյունքների դեպքում նրանց ավելի բարձր պաշտոնի նշանակելու կարգը և պայմանները սահմանելու մասին>> N 147-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրում և 1-ին կետում <<Հայաստանի փրկարար ծառայության>> բառերը փոխարինել <<փրկարար ծառայության>> բառերով.
2) որոշման նախաբանում «Հայաստանի փրկարար ծառայության մասին» բառերը փոխարինել <<Փրկարար ծառայության մասին>> բառերով.
3) որոշման հավելվածում <<Հայաստանի փրկարար ծառայության համակարգի>> բառերը փոխարինել <<Փրկարար ծառայության համակարգի>> բառերով:
24. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի <<Ծառայության ժամանակ զոհված (մահացած) փրկարարական ծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 18-ի N 341 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> N 146-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման նախաբանում <<Հայաստանի փրկարար ծառայության մասին>> բառերը փոխարինել <<Փրկարար ծառայության մասին>> բառերով.
2) որոշման 1-ին կետով հաստատված կարգի 4-րդ և 7-րդ կետերում <<Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայություն>> բառերն իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել <<Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն>> բառերով:
25. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի <<Փրկարարական ծառայողների պարտադիր պետական ապահովագրության և ապահովագրական գումարների վճարման կարգն ու պայմանները սահմանելու մասին>> N 325-Ն որոշման նախաբանում և որոշման 1-ին կետով հաստատված կարգի ու պայմանների 3-րդ կետում <<Հայաստանի փրկարար ծառայության մասին>> բառերը փոխարինել <<Փրկարար ծառայության մասին>> բառերով:
26. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի <<Փրկարարական ծառայության ծառայողներին լրացուցիչ արձակուրդի իրավունք տվող վնասակար աշխատանքների, ծառայության հատուկ և այլ պայմանների ցանկը սահմանելու մասին>> N 292-Ն որոշման նախաբանում <<Հայաստանի փրկարար ծառայության մասին>> բառերը փոխարինել <<Փրկարար ծառայության մասին>> բառերով:
27. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 6-ի <<Առողջության համար վնասակար պայմաններում ծառայողական պարտականություններ կատարող փրկարարական ծառայողների համար աշխատաժամանակի կրճատ տևողություն ունեցող ծառայությունների, աշխատանքների ցանկը, ինչպես նաև այդ աշխատաժամանակի տևողությունը և վարձատրության պայմանները սահմանելու մասին>> N 604-Ն որոշման նախաբանում <<Հայաստանի փրկարար ծառայության մասին>> բառերը փոխարինել <<Փրկարար ծառայության մասին>> բառերով, իսկ որոշմամբ սահմանված ցանկի 1-ին և 2-րդ կետերում <<Հայաստանի փրկարար ծառայությունում>> բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայությունում>> բառերով:
28. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի <<Հայաստանի փրկարար ծառայության բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսման կամ Հայաստանի փրկարար ծառայության կողմից այլ ուսումնական հաստատություններ գործուղված և ծառայությունից արձակված փրկարարական ծառայողի կողմից ուսման, վերապատրաստման (որակավորման) համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը սահմանելու մասին>> N 557-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրում և 1-ին կետում, որոշման 1-ին կետով սահմանված կարգի վերնագրում ու 1-ին կետում <<Հայաստանի փրկարար ծառայության>> բառերն իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել <<Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության>> բառերով.
2) որոշման նախաբանում, որոշման 1-ին կետով սահմանված կարգի 2-րդ կետում, 3-րդ կետի <<ա>>, <<դ>>, <<ե>> ենթակետերում և 9-րդ կետում <<Հայաստանի փրկարար ծառայության մասին>> բառերը փոխարինել <<Փրկարար ծառայության մասին>> բառերով.
3) որոշման 1-ին կետով սահմանված կարգի 4-րդ կետում <<Հայաստանի փրկարար ծառայությունում ծառայության անցնող>> բառերը փոխարինել <<Փրկարարական ծառայության անցնող>> բառերով, իսկ <<Հայաստանի փրկարար ծառայության>> բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության>> բառերով:
29. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի <<Փրկարարական ծառայության միջին խմբի պաշտոններում սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ զորակոչի տարկետման իրավունքից օգտվող և կոչում չունեցող քաղաքացիներին պաշտոնի նշանակելու կարգը սահմանելու մասին>> N 645-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման նախաբանում և որոշման 1-ին կետով սահմանված կարգի 2-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայության մասին» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության մասին» բառերով.
2) որոշման 1-ին կետով սահմանված կարգի 3-րդ կետում <<Հայաստանի փրկարար ծառայության>> բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության>> բառերով:
30. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի <<Հայաստանի փրկարար ծառայության ստորաբաժանումների` տրանսպորտի և կապի միջոցներից անվճար օգտվելու կարգը սահմանելու մասին>> N 695-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրում, 1-ին կետում, որոշման 1-ին կետով սահմանված կարգի վերնագրում, կարգի 1-ին կետում, ձևի վերնագրում և 1-ին կետում <<Հայաստանի փրկարար ծառայության>> բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության>> բառերով.
2) որոշման նախաբանում, որոշման 1-ին կետով սահմանված կարգի 2-րդ կետում <<Հայաստանի փրկարար ծառայության մասին>> բառերը փոխարինել <<Փրկարար ծառայության մասին>> բառերով.
3) որոշման 1-ին կետով սահմանված կարգի 6-րդ կետում <<Հայաստանի փրկարար ծառայությունը>> բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը>> բառերով:
31. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի <<Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներում փրկարար ուժերն ընդգրկելու կարգը սահմանելու մասին>> N 1403-Ն որոշման 1-ին կետով սահմանված կարգի 6-րդ կետում <<Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության>> բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության>> բառերով:
32. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի <<Փրկարարական ծառայության համազգեստի ձևը, տալու կարգը և օգտագործման ժամկետները սահմանելու մասին>> N 249-Ն որոշման նախաբանում <<Հայաստանի փրկարար ծառայության մասին>> բառերը փոխարինել <<Փրկարար ծառայության մասին>> բառերով:
33. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 28-ի <<Փրկարարական կազմավորումների և փրկարարների որակավորման կարգն ու պայմանները սահմանելու մասին>> N 1391-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի 3-րդ կետում <<Հայաստանի փրկարար ծառայության>> բառերը փոխարինել <<փրկարար ծառայության>> բառերով:
34. Ուժը կորցրած ճանաչել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի <<Արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման ու վերացման, բնակչության պաշտպանության 2000-2004 թվականների ծրագրի մասին>> N 796 որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 15-ի <<Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության համակարգի կառուցվածքային փոփոխությունների մասին>> N 224 որոշումը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի <<Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պետական հակահրդեհային ծառայությունը վերակազմակերպելու մասին>> N 1142-Ն որոշումը.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 28-ի <<Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայության կողմից` պետության անունից կատարվող հրդեհային պահպանության աշխատանքների ֆինանսավորման կարգի մասին>> N 1131-Նորոշումը.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի <<Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայության կողմից Հայաստանի Հանրապետության անունից իրականացվող հրդեհային պահպանության աշխատանքների ֆինանսավորման նպատակով արտաբյուջետային հաշիվ բացելու մասին>> N 1121-Ն որոշումը.
6) Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 18-ի <<Հայաստանի Հանրապետությունում հրդեհային անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցառումների մասին>> N 380 որոշումը.
7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի <<Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչությունը և «Արտակարգ իրավիճակների վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը վերանվանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 10-ի N 383-Ն, մայիսի 19-ի N 633-Ն և մայիսի 19-ի N 634-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին>> N 2309-Ն որոշումը.
8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 25-ի <<Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային հիմունքներով իրականացվող հակահրդեհային պահպանության ծառայությունների դիմաց ստացվող վճարների գումարների օգտագործման ուղղությունները` 2005 թվականի տարեկան ծախսերի նախահաշվի ձևով հաստատելու և նախահաշվի կատարման հետ կապված առանձին հարցերը կանոնակարգելու մասին>> N 735-Ն որոշումը:
35. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


 

Արխիվ

2024

2023