Կառավարության որոշումներ

25 Սեպտեմբերի 2014, 1049 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒ ԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 210-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի 2014 թվականի պահպանման ծախսերի ֆինանսական ապահովման նպատակով Հայաuտանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 29,590.7 հազ. դրամ` Հայաuտանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության պահուuտային ֆոնդի հաշվին՝ համաձայն N 1 hավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման N N 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն N N 2 և 3 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեին գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և գնումների գործընթացը կազմակերպելու մասին» N 210-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման N N 1, 2 և 3 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N N 4, 5 և 6 հավելվածների.
2) որոշման 1-ին կետում «117,449.8» թիվը փոխարինել «35,309.1» թվով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023