Կառավարության որոշումներ

2 Հոկտեմբերի 2014, 1067 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 193 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի «Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգը հաստատելու մասին» N 193 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-ին կետում «տրվում են նաև թարգմանիչ համարվող՝ համրի նշանները հասկացող և խուլի հետ նշաններով բացատրվելու ունակ անձանց որպես թարգմանիչ» բառերը փոխարինել «տրվում է նաև ժեստերի լեզվի թարգմանչի» բառերով.
2) 2-րդ կետում «համրի նշանները հասկացող և խուլի հետ նշաններով բացատրվելու նպատակով» բառերը փոխարինել «ժեստերի լեզվի թարգմանչի» բառերով.
3) 10-րդ կետում «Համրի նշանները հասկացող և խուլի հետ նշաններով բացատրվելու ունակ անձանց» բառերը փոխարինել «Ժեստերի լեզվի թարգմանչի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից։
 

Արխիվ

2024

2023