Կառավարության որոշումներ

2 Հոկտեմբերի 2014, 1075 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 778 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 16-րդ և 30.2-րդ հոդվածի 9-րդ մասերի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 778 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
1) 13.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13.1. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներին (քրեակատարողական ծառայողներին և փրկարար ծառայողներին), ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների (քրեակատարողական ծառայողների և փրկարար ծառայողների) ընտանիքների անդամներին` «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրա
պետության օրենքի 30.2-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքերում, տարվա ընթացքում մեկ անգամ կարող է վճարվել միանվագ դրամական օգնություն` 100.000 դրամի չափով: Դրամական օգնությունը տրվում է համապատասխան պետական մարմնի ղեկավարին ուղղված` հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողի (քրեակատարողական ծառայողի և փրկարար ծառայողի) կամ ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի (քրեակատարողական ծառայողի և փրկարար ծառայողի) ընտանիքի անդամի (այսուհետ` նախկին զինծառայող կամ ընտանիքի անդամ) դիմումի հիման վրա` համապատասխան պետական մարմնում դրամական օգնությունների գծով հաստատված նախահաշիվների համաձայն: Դիմումին կից ներկայացվում են`
1) նախկին զինծառայողի կամ ընտանիքի անդամի ամուսնության դեպքում` քաղաքացիական ակտերի կացության բաժնի կողմից տրված ամուսնության վկայականի պատճենը.
2) տարերային աղետի հետևանքով նախկին զինծառայողին կամ ընտանիքի անդամին սեփականության իրավունքով պատկանող գույքին վնաս պատճառվելու դեպքում` գույքի նկատմամբ անձի սեփականության իրավունքի վկայականի պատճենը և տարերային աղետի ու դրա հետևանքով պատճառված վնասի վերաբերյալ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում իրավասու ծառայության ստորաբաժանման կողմից տրված տեղեկանքը.
3) նախկին զինծառայողի կամ ընտանիքի անդամի երկարատև հիվանդության դեպքում` բժշկական օգնության և սպասարկման կամ առողջության առաջնային պահպանման ծառայություն մատուցող հաստատության, կամ ընտանեկան բժշկի կողմից` առնվազն մեկ ամիս ժամկետով տրված անաշխատունակության մասին տեղեկանքը, իսկ ընտանիքի անդամի համար` նաև ազգակցական կապը հավաստող փաստաթղթի (ծննդյան կամ ամուսնության վկայական) պատճենը և ընտանիքի կազմի մասին (ծնողների համար նշելով համատեղ բնակվելու փաստը) տեղեկանքը.
4) նախկին զինծառայողի կամ ընտանիքի անդամի մահվան դեպքում` մահվան

վկայականի և ազգակցական կապը հավաստող փաստաթղթի (ծննդյան կամ ամուսնու
թյան վկայական) պատճենները, իսկ ծնողի մահվան դեպքում` նաև մինչև մահանալը համատեղ բնակվելու մասին տեղեկանքը` տրված բնակչության համապատասխան տեղական ռեգիստրի կողմից:».
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15.1-ին կետով.
«15.1. Զինվորական (քրեակատարողական և փրկարար) ծառայությունից արձակվող և ոչ ավելի, քան երկու տարվա ընթացքում (ծառայությունից արձակվելու և դրան նախորդող տարում) հերթական արձակուրդից չօգտված (կամ մասամբ օգտված) զինծառայողներին (քրեակատարողական ծառայողներին և փրկարար ծառայողներին) չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց տրվում է փոխհատուցում, որի չափը հաշվարկվում է զինծառայողի (քրեակատարողական ծառայողի և փրկարար ծառայողի) զբաղեցրած վերջին պաշտոնի խմբին համապատասխան սահմանված պաշտոնային դրույքաչափը 30-ի բաժանելու և չօգտագործված արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով: Չօգտագործված արձակուրդի օրերի թիվը սահմանվում է ծառայությունից արձակելու իրավասություն ունեցող հրամանատարի (ղեկավարի) հրամանում` հիմք ընդունելով զորամասի (համապատասխան ստորաբաժանման) անձնակազմի հաշվառման ցուցանիշները:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Արխիվ

2024

2023