Կառավարության որոշումներ

2 Հոկտեմբերի 2014, 1087 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 33-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 378-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ նշանակելու մասին» N 33-Ա որոշման երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ նշանակել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանին:»:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության
2011 թվականի ապրիլի 14-ի «Վարդան Արամյանին ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ նշանակելու մասին» N 378-Ա որոշումը:

 

Արխիվ

2024

2023