Կառավարության որոշումներ

9 Հոկտեմբերի 2014, 1092 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն ամրացված «Տոյոտա Պրադո» մակնիշի՝ 23.000.000 դրամ արժեքով (թողարկման տարեթիվը՝ 2013 թվական, նույնացման համարը՝ JTEBU3FJ30K068758, շարժիչի հզորությունը՝ 207/282 կՎտ/ձ.ու., տիպարը՝ LC 150 4.0, թափքի տեսակը՝ ունիվերսալ) տրանսպորտային միջոցը հետ վերցնել և հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ պետական հաշվառման հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:
 

Արխիվ

2024

2023