Կառավարության որոշումներ

9 Հոկտեմբերի 2014, 1095 - Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ճարճակիսի գյուղական համայնքում գտնվող, Ճարճակիսի գյուղականի համայնքի սեփականությունը հանդիսացող` 4530.9 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով, 534.99 քառ. մետր մակերեսով մանկապարտեզի շենքը և 72 քառ. մետր մակերեսով շենքին կից կառույցն ու դրանց օգտագործման և սպասարկման համար առանձնացված 0.517 հեկտար հողամասը (վկայական` N 26042014-02-0027) (այսուհետ՝ գույք) որպես նվիրատվություն ընդունել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ճարճակիսի գյուղական համայնքից` որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն` ամրացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և առաջարկել Հայաստանի Հանրապետության Ճարճակիսի գյուղական համայնքի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության պայմանագրի կնքման և հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի «Ճարճակիսի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ նախադպրոցական, տարրական, հիմնական և միջնակարգ կրթական ծրագրեր իրականացնելու համար:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի «Ճարճակիսի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անժամկետ և անհատույց օգտագործման մասին պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ սույն որոշման 1-ին ու 3-րդ կետերից բխող պայմանագրերի կնքման և պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի «Ճարճակիսի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
 

Արխիվ

2024

2023