Կառավարության որոշումներ

9 Հոկտեմբերի 2014, 1098 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 895-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման N 2 հավելվածում`
ա. 5-րդ կետը հաշվարկով բառից հետո լրացնել ` բացառությամբ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված հիմքով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորին կենսաթոշակ նշանակելիս, երբ կենսաթոշակի իրավունք տվող ժամանակահատվածը (Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը) հաշվարկվում է սույն կարգի 9-րդ կետով սահմանված կարգով բառերով,
բ. հավելվածը 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին կետով.
8.1. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված հիմքով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորին կենսաթոշակ նշանակելիս՝ պատգամավորը համարվում է մեկ սահմանադրական ժամկետ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի պաշտոն զբաղեցրած, եթե նա պատգամավոր է ընտրվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական գումարման ընտրությունների տարում, և նրա լիազորություններն ավարտվել են ընտրվելուն հաջորդող հինգերորդ, իսկ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առաջին, երկրորդ և երրորդ գումարումների դեպքում՝ չորրորդ տարվա ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունների ժամկետն ավարտվելու կապակցությամբ:,
գ. հավելվածը 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-րդ կետով.
11. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը հաստատվում է աշխատանքային գրքույկով, կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տված տեղեկանքով, կամ արխիվային տեղեկանքով:.
2) որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետը փաստաթուղթը բառից հետո լրացնել , ինչպես նաև հայտարարություն չաշխատելու մասին բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
 

Արխիվ

2024

2023