Կառավարության որոշումներ

9 Հոկտեմբերի 2014, 1106 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «ժգ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման աշխատանքների և ապոստիլի բաժինը բաժանման ձևով վերակազմակերպել քաղաքացիական կացության ակտերի գրանցման աշխատանքների և մեթոդոլոգիայի բաժնի, միջազգային պայմանագրերի և ապոստիլի բաժնի:
2. Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1919-Ն որոշման N 2 հավելվածի
«I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժինը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված

Արխիվ

2024

2023