Կառավարության որոշումներ

16 Հոկտեմբերի 2014, 1131 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՆԻՍՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառա-վարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված և «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գեղանիստի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն) անհատույց օգտագործման իրավունքով հանձնված` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գեղանիստի գյուղական համայնքի 1-ին փողոցի N 6 հասցեում գտնվող` 1.72 հեկտար մակերեսով հողատարածքից հետ վերցնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գեղանիստի գյուղական համայնքի 1-ին փողոցի N 6/1 հասցեում գտնվող` 1 598 400 դրամ կադաստրային արժեքով, 0.72 հեկտար մակերեսով առանձնացված հողատարածքը և այն նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գեղանիստի գյուղական համայքին՝ մանկապարտեզ և մարզադահլիճ կառուցելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել 2012 թվականի օգոստոսի 24-ին կնքված` ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման մասին N 99/0012 պայմանագիրը` սույն որոշման 1-ին կետում նշված հողատարածքի մասով լուծելու վերաբերյալ համաձայնագիր՝ սահմանելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են կազմակերպության միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գեղանիստի գյուղական համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և նվիրաբերության պայմանագրի կնքումը՝ դրանում սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են համայնքի միջոցների հաշվին:

 

Արխիվ

2024

2023