Կառավարության որոշումներ

25 Սեպտեմբերի 2014, 1119 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ԶԻՆՎՈ ՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂՆԵՐԻՆ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ, ՉԱՓԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 12-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել՝
1) երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կամ զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը կամ պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ հաստիքների կրճատման, այդ թվում` ստորաբաժանման լուծարման կապակցությամբ զինվորական ծառայությունից արձակվելիս՝ զինծառայողներին, քրեա-կատարողական ծառայողներին և փրկարար ծառայության ծառայողներին դրամական օգնություն տալու կարգը և պայմանները` համաձայն N 1 հավելվածի.
2) երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կամ զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը կամ պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ հաստիքների կրճատման, այդ թվում` ստորաբաժանման լուծարման կապակցությամբ զինվորական ծառայությունից արձակվելիս՝ Հայաստանի Հանրապե-տության պաշտպանության նախարարության համակարգի և ոստիկանության զորքերի զինծառայողներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչին ու գլխավոր ռազմական տեսուչի տեղակալներին տրվող դրամա-կան օգնության չափերը` համաձայն NN 2 և 2.1 հավելվածների.
3) երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կամ ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ հաստիքների կրճատման, այդ թվում` ստորաբաժանման լուծարման կապակցությամբ ծառայությունից արձակվելիս՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ծառայողներին տրվող դրամական օգնության չափերը` համաձայն N 3 հավելվածի.
4) երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կամ զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ հաստիքների կրճատման, այդ թվում` ստորաբաժանման լուծարման կապակցությամբ զինվորական ծառայությունից արձակվելիս՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության զինծառայողներին տրվող դրամական օգնության չափերը` համաձայն N 4 հավելվածի.
5) երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կամ ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ հաստիքների կրճատման, այդ թվում` ստորաբաժանման լուծարման կապակցությամբ ծառայությունից արձակվելիս՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և քննչական գլխավոր վարչության ծառայողներին տրվող դրամական օգնության չափերը` համաձայն NN 5 և 5.1 հավելվածների.
6) երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կամ ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ հաստիքների կրճատման, այդ թվում` ստորաբաժանման լուծարման կապակցությամբ ծառայությունից արձակվելիս՝ քրեակատարողական ծառայողներին տրվող դրամական օգնության չափերը` համաձայն NN 6 և 6.1 հավելվածների.
7) երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կամ ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ հաստիքների կրճատման, այդ թվում` ստորաբաժանման լուծարման կապակցությամբ ծառայությունից արձակվելիս՝ փրկարար ծառայության ծառայողներին տրվող դրամական օգնության չափերը` համաձայն N 7 հավելվածի.
8) ծառայության նոր վայր տեղափոխվելու դեպքում զինծառայողին (բացառությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների), քրեակատարողական ծառայողին և փրկարար ծառայության ծառայողին տրվող դրամական օգնության պայմանները, չափերը և վճարման կարգը` համաձայն N 8 հավելվածի.
9) զինծառայողներին (բացառությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների), քրեակատարողական ծառայողներին և փրկարար ծառայության ծառայողներին տրվող միանվագ դրամական օգնության պայմանները և վճարման կարգը` համաձայն N 9 հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կամ ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ հաստիքների կրճատման, այդ թվում` ստորաբաժանման լուծարման կապակցությամբ ծառայությունից արձակվելիս՝ քրեակատարողական ծառայողներին դրամական օգնություն տրվում է՝ համաձայն N 6.1 հավելվածի, իսկ 2015 թվականի հունվարի 1-ից` N 6 հավելվածի.
2) զինծառայողների (բացառությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների), քրեակատարողական ծառայողների և փրկարար ծառայության ծառայողների համար N 9 հավելվածով նախատեսված միանվագ դրամական օգնության ընդհանուր գումարի չափը չի կարող գերազանցել Հայաuտանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով համապատասխան մարմնին նախատեuված աշխատավարձի ֆոնդի ընդհանուր գումարի մեկ տոկոսը:
3. Սահմանել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության՝ օրենքով սահմանված ժամկետը լրանալու կապակցությամբ, ինչպես նաև առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ, ընտանեկան պայմաններից ելնելով, ժամկետից շուտ զինվորական ծառայությունից արձակվելիս՝ շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր ժամկետային զինծառայողներին տրվող դրամական օգնության չափը` տասը հազար դրամ, իսկ նույն կազմերից այն զինծառայողին, ում ծնողները (այդ թվում` միայնակ մոր կամ միայնակ հոր կարգավիճակ ունեցող ծնողը) մահացած են` երկու հարյուր հազար դրամ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Հավելված
 

Արխիվ

2024

2023