Կառավարության որոշումներ

16 Հոկտեմբերի 2014, 1141 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 338-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Սահմանամերձ տարածաշրջանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 21-ի N 271-Ն որոշմամբ հաստատված ծրագրին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի «Մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների հողի հարկ վճարողների և ոռոգման ջուր օգտագործողների համար 2014 թվականին Հայաստանի Հանրապետության Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի ու Տավուշի մարզպետարաններին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին գումար հատկացնելու մասին» N 338-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «65,769.2» թիվը փոխարինել «68,684.6» թվով.
2) որոշման 2-րդ կետում «23,105.3» թիվը փոխարինել «23,447.3» թվով.
3) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
4) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:

Հավելված

Արխիվ

2024

2023