Կառավարության որոշումներ

23 Հոկտեմբերի 2014, 1155 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԻՍԿԱԿԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ (ԱԿԱԴԵՄԻԿՈՍՆԵՐԻ) ԵՎ ԹՂԹԱԿԻՑ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի
N 815-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կանոնադրության 73-րդ կետի պահանջները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 640-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության գիտության և տեխնիկայի զարգացման 2010-2014 թվականների գերակայությունները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակա
դեմիայի իսկական անդամների (ակադեմիկոսների) և թղթակից անդամների, ըստ մասնագիտությունների, առավելագույն թափուր տեղերի թիվը` համաձայն հավելվածի:

Հավելված

Արխիվ

2024

2023