Կառավարության որոշումներ

23 Հոկտեմբերի 2014, 1153 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի համար նոր սակագների` 2014 թվականի օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնելու հետ կապված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող Երևանի ենթակայության կազմակերպություններում առաջացող լրացուցիչ ծախսերի ֆինանսավորման նպատակով Երևանի քաղաքապետարանին տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 107,923.3 հազ. դրամ, որից` 7,611.3 հազ. դրամը` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով, 72,141.2 հազ. դրամը` «Ընթացիկ սուբցվենցիաներ համայնքներին» հոդվածով և 28,170.8 հազ. դրամը` «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին» հոդվածով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.8 և 12 աղյուսակներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հատկացվող գումարների տրամադրման վրա չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման դրույթները:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` սույն որոշման 1-ին կետով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը տրամադրվող գումարները հատկացնել Երևանի քաղաքապետարանին` որպես պետության կողմից Երևանի համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման ֆինանսավորում` բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքները վերապահելով Երևանի քաղաքապետարանին` պայմանով, որ կապահովվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման 14-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններով ամրագրված պահանջների կատարումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023