Կառավարության որոշումներ

30 Հոկտեմբերի 2014, 1163 - Ա

ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԹԱՍՔ ՖՈՐՍ ՖՈՐ ԳԼՈԲԱԼ ՀԵԼԹ» ՇԱՀՈՒՅԹ ՉՀԵՏԱՊՆԴՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՄԱՀԱՎԱՍԱՐ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼԻՔ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ընդունել «Թասք ֆորս ֆոր գլոբալ հելթ» շահույթ չհետապնդող կազմակերպության Պատվաստանյութերի համահավասար հասանելիության կենտրոնի կողմից սեզոնային գրիպի 60000 պատվաստանյութի նվիրաբերությունը Հայաստանի Հանրապետությանը:
2. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության և «Թասք ֆորս ֆոր գլոբալ հելթ» շահույթ չհետապնդող կազմակերպության Պատվաստանյութերի համահավասար հասանելիության կենտրոնի միջև սեզոնային գրիպի 60000 պատվաստանյութի տրամադրման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի (այսուհետ` հուշագիր) նախագծին` համաձայն հավելվածի:
3. Լիազորել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել հուշագիրը.
2) կազմակերպել սեզոնային գրիպի 60000 պատվաստանյութի բաշխման գործընթացը:

Հավելված

Արխիվ

2024

2023