Կառավարության որոշումներ

16 Հոկտեմբերի 2014, 1166 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1510-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում աշխատանքային ծրագրերի կազմման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրման, հաստատման, այդ համակարգով կատարողականների գնահատման և կատարողականների հիման վրա պարգևատրման կարգը հաստատելու մասին» N 1510-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման վերնագրում և 1-ին կետում «կառավարման» բառը փոխարինել «իշխանության» բառով.
2) նախաբանում «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 6-րդ հոդվածներով և 13-րդ հոդվածի 3.1-ին մասով» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ մասով» բառերով.
3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.
«1.1. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի 1-ին կետում չնշված պետական
իշխանության մարմինների վրա աշխատանքային ծրագրերի կազմման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրման և հաստատման սույն որոշմամբ սահմանված դրույթները տարածվում են այնքանով, որքանով որ չեն հակասում այդ մարմիններում գործող աշխատանքային ծրագրերի կազմման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրման և հաստատման կարգերին:»:
4) որոշման հավելվածի`
ա) վերնագրում «կառավարման» բառը փոխարինել «իշխանության» բառով,
բ) 2-րդ կետը «մարմինների» բառից հետո լրացնել «և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի» բառերով,
գ) 41-րդ կետում «յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «յուրաքանչյուր կիսամյակի վերջին օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը» բառերով,
դ) 54-րդ կետը «ժամանակահատվածները» բառից հետո լրացնել «Փաստացի աշխատած ժամանակահատվածում չի ներառվում աշխատողի նախաձեռնությամբ վերապատրաստման գործուղվելու այն ժամանակահատվածը, որի ընթացքում գործատուի հայեցողությամբ վարձատրություն չի նախատեսվում:» բառերով,
ե) 56-րդ կետը «Տվյալ աշխատակազմում» բառերից առաջ լրացնել «Տվյալ կիսամյակում» բառերով, իսկ «վերապատրաստման» բառից հետո՝ «(բացառությամբ աշխատողի նախաձեռնությամբ և առանց վարձատրության պահպանման վերապատրաստման դեպքերի)» բառերով,
զ) 57.1-ին կետում «կառավարման» բառը փոխարինել «իշխանության» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


 

Արխիվ

2024

2023