Կառավարության որոշումներ

23 Հոկտեմբերի 2014, 1171 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և դեպարտամենտի ծառայողների բնականոն գործունեությունը, անցագրային հատուկ ռեժիմն ապահովելու համար՝ անձը հաստատող՝ քննչական կոմիտեի խորհրդանշանով մետաղյա քարտերի, պլաստիկ քարտերի և վկայականների ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին հատկացնել 5,579.0 հազ. դրամ, այդ թվում՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝
1) «Հատուկ նպատակային այլ նյութեր» հոդվածով՝ 4,779.0 հազ. դրամ.
2) «Տեղեկատվական ծառայություններ» հոդվածով՝ 800.0 հազ. դրամ:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն սույն որոշման 1-ին կետում նշված` անձը հաստատող՝ քննչական կոմիտեի խորհրդանշանով մետաղյա քարտերի, պլաստիկ քարտերի և վկայականների ձեռքբերման նպատակով հատկացված գումարներով գնումներն իրականացնելու է բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով սահմանված կարգով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023